Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժնում:
Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը:
Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են «Զառուբեժնեֆտ» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը և տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Եվգենի Մուրովը:
Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը:
«Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը