Երևանի ընտրությունները Նիկոլին տվեցին Ղարաբաղը հանձնելու մանդատ. Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքին, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Եթե Սասունի բլթն իսկապես «լեզվի սայթաքում» եղած լիներ, ինչպես ոմանք են ուզում ներկայացնել, ապա ժամեր անց երկրորդ անգամ նույնը չէր կրկնի, Նիկոլն էլ իրեն հետո չէր պաշտպանի։ Գուցե և հավատայի «լեզվի սայթաքումի» տարբերակին, եթե հայտարարությունը հնչած լիներ «քաղաքացիական» քպ-ականի բերանից, այլ ոչ թե պատերազմի մասնակցի։ * * * Երեկվա միջադեպն ունի մեկ ակնհայտ ուղերձ․ «Նիկոլի և ՔՊ-ի համար ամենակարևորը իշխանությունն է», հենց այդ պատճառով էլ ՔՊ-ում ապրիլյան հեղաշրջման հաջողումն ավելի կարևոր է քան արցախյան ազատամարտում հաղթանակը։ Այդ պատճառով Սասունը հանգիստ, առանց աչք թարթելու ստում էր ԱԺ-ի ամբիոնից, թե սահմաններում ադրբեջանական զորքի որևէ կուտակում չկա։ Ու թեև հետո բազմիցս խոսվեց և ապացուցվեց, որ այդպես չէ, ո՛չ Սասունը, ո՛չ Նիկոլը, այդ թեմային ընդհանրապես չանդրադարձան։ Որովհետև իրենց համար իշխանությունը զավթելն ավելի կարևոր էր, քան սահմաններում վիճակը։ Նիկոլը «վերելակային դիվանագիտություն» խաղաց Իլհամի հետ, որպեսզի կարողանա հանգիստ զբաղվել ընտրություններով։ Դրա հետևանքով Նախիջևանում մերոնք զրկվեցին ադրբեջանական նոր դիրքերին խփելու, ամրացման աշխատանքներին խանգարելու հնարավորությունից։ Այսինքն ամսից ավել է՝ ադրբեջանցիները ամրացնում են իրենց նոր դիրքերն առանց որևէ խոչընդոտի, բայց Նիկոլին և իր բոսյակներին դա հետաքրքիր չէ, որովհետև իրենց համար ամենակարևորն իրենց իշխանությունն է։ Բայց այս ամենում կա նաև ոչ այդքան ակնհայտ ուղերձ․․․ * * * Երբ Նիկոլենք 81 տոկոս հավաքեցին Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ընկերներիս նեղ շրջանակում մի բան ասացի․ «Նիկոլին տրվեց Ղարաբաղը հանձնելու մանդատ»։ Չէի հավատում, որ Նիկոլն այդպիսի քայլի կգնա, բայց փաստ էր, որ եթե գնա, ապա գրեթե անհնարին է լինելու իրեն կանգնեցնել։ ԼՏՊ-ն նման փորձ արեց և դա իրեն իշխանություն արժեցավ։ Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժը, նույնիսկ եթե ցանկանային Ղարաբաղը հանձնել (համոզված եմ, որ այդպիսի ցանկություն չունեին, բայց դե․․․), չէին կարողանա դա անել, որովհետև միանգամից բունտ կլիներ։ Երեկ Նիկոլը (այո, Նիկոլը, ոչ թե Սասունը) փորձեց ստուգել, թե ինչ ռեակցիա կտան ընտրողները, եթե իրենց առաջարկվի Ղարաբաղի հարցը ստորադասել Նիկոլի իշխանությանը։ Պարզվեց, որ կողջունեն ծափերով։ Համենայն դեպս մի հատ էլ կրկնեցին փորձը ժամեր անց Գյումրիում։ Այնտեղ էլ ծափեր։ Ֆեյսբուքում էլ ՔՊ-ական ամբողջ ակտիվը լծեցին դժգոհների երեսին թռնելու գործին։ Եթե երեկ չլինեին Արցախից արձագանքները, կարող էր տպավորություն ստեղծվել, որ ֆեյսբուքահայությունն էլ է անվերապահորեն ողջունում Նիկոլի այս ավանտյուրան։ Այս ամենին՝ թե՛ ուղերձներին, թե՛ արձագանքներին, հետևում են նաև դրսից․ ռուսները, ամերիկացիները, թուրքերը։ Ու համապատասխան եզրակացություններ անում։ Դեռ երեկ չէ առաջին օրը ինձ թույլ չէի տա գրել, որ Նիկոլը կարող է հող հանձնել, չնայած որ Նախիջևանում կատարվածն արդեն դրա ակնարկ է։ Այսօր կարծում եմ, մարդ պետք է քոռ կամ կատարյալ անուղեղ լինի, որ չհասկանա․ Նիկոլի համար ամենակարևորն իշխանությունն է, քանի որ իր բոլոր քայլերը դա են ապացուցում։ Եւ ուկրաինական հեղափոխականների կամ Սաակաշվիլու պես, պատրաստ է այդ իշխանությունը պահելու համար ոչ միայն ստել, ոչ միայն խաբել, այլև բանակ քայքայել, արտաքին հարաբերություններում դիրքեր զիջել և ի վերջո՝ հող էլ հանձնել։ Բնականաբար, այդ ամենը՝ հանուն ժողովրդի և ինքնիշխանության կարգախոսներով»,- գրել է ռազմական փորձագետը։  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am