Այսօր ՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավի երկրորդ օրը «Իմ քայլը» դաշինքի դաշինքի թեկնածու Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Պատգամավորի թեկնածուն նախ շնորհակալություն է հայտնել տուն-ինտերնատի աշխատակիցներին ժամանակ գտնելու և հավաքին մասնակցելու համար՝ հավելելով, որ պետական այս կառույցը աշխատատեղերի մեծ խնդիր ունեցող Վարդենիսի համար կարևոր նշանակություն ունի: Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի հիմնական դրույթները և Վարդենիսի տարածաշրջանի զարգացման իր մոտեցումները՝ առանձնակի կանգ առնելով աշխատավարձերի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Ելույթի ավարտից հետո թեկնածուն պատասխանել է տարաբնույթ հարցերի:
Քարոզարշավի երկրորդ կանգառնԱկունք համայքն էր, որտեղ ևս պատգամավորի թեկնածուն ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Նա նշել է, որ ընտրությունների ավարտից հետո համատեղ աշխատանքը և հանդիպումները կրելու են ավելի ակտիվ բնույթ՝ առաձնահատուկ շեշտելով, որ պատգամավոր ընտրվելու դեպքում քաղաքացիները հնարավորությունն են ունենալու իրենց խնդիրներով ուղիղ կապվել իր հետ ՝ հայտնելով ,որ նախընտրական բուլետներում նշված է իր հեռախոսահամարը:Ակունք համայքում Թագուհի Թովմասյանն ի թիվս այլ խնդիրների,խոսել է նաև համայնքներում սպորտային և ժամանցային կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին: Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը