Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է հնարավորինս շուտ լքել Թուրքիան
Իսրայելը հորդորել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը հնարավորինս շուտ` կապված երկրում հնարավոր ահաբեկչական սպառնալիքի հետ:
Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ստամբուլի ահաբեկչությունից հետո, որտեղ Իսրայելի 3 քաղաքացի էր զոհվել, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին կից հակաահաբեկչական բյուրոն որոշում է կայացրել Թուրքիա այցելելու դեմ նախազգուշացումը 3-րդից բարձրացնել 2-րդ աստիճանի, ինչը նշանակում է, որ կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հարձակումների իրականացման «բարձր և հստակ սպառնալիք»: Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ նման նախազգուշացումը գործում է միայն Իսրայելի քաղաքացիների և ոչ Թուրքիայում բնակվող երկքաղաքացիների վրա: Իսրայելի կողմից քաղաքացիներին նախազգուշացնելու առավելագույն մակարդակը 1-ին մակարդակն է, որի դեպքում քաղաքացիները տվյալ երկիրը պետք է անհապաղ լքեն: