Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնի և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ՀԱՊԿ-ի մակարդակով: Այս մասին այսօր Վանաձորում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «ՀԱՊԿ-ում բուռն քննարկումներ են տեղի ունենում, որի իմաստը անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է: Մեզ համար այնքան էլ ընդունելի չէ և պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: Սա լուրջ մարտահրավեր է, և մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ, շիտակ քննարկել: Իմանանք՝ ում վրա պիտի հույս դնենք, ում վրա չդնենք»:
Փաշինյանը հայտարարեց, որ ընդհանրապես ՀՀ քաղաքականության տրամաբանությունը պետք է լինի այն, որ մեր հույսը դնենք մեզ վրա, իսկ դրա համար պետք է ուժեղանանք:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը