Արցախի Հանրապետության ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը վերաբերող գրառումը:
Գրառման մեջ ընդգծել էր, թե մարդու ասածը ոչ միանշանակ է ընդունվում, երբ ունի խոսելու ցանկություն, այլ ոչ թե ասելիք. «Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»:
ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե որն էր գրառման հեռացման գլխավոր պատճառը, Հասրաթյանը պատասխանեց. «Այդպես եմ նպատակահարմար գտել, այդպես եմ արել, չէ՞ որ դա իմ անձնական տիրույթն է, ու ինչ կուզեմ՝ կգրեմ կամ կհանեմ: Դա առաջին դեպքը չէ»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ճիշտ է համարում կարծիք հայտնելն ու դրանից հրաժարվելը, Հասրաթյանը խուսափեց պատասխանել: Իսկ թե Փաշինայանի երեկվա ելույթը որքանով է ազդել Սենոր Հասրաթյանի որոշման փոփոխման վրա, վերջինս միայն կրկնեց, որ պարզապես այդպես է ցանկացել:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը