ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի ինքնաբացարկ հայտնելու պատճառը մեր ընտանիքների միջև եղած մտերմությունն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով այն հարցին, թե որն էր դատավորի ինքնաբացարկ հայտնելու պատճառը:
Ալումյանը նաև նշեց, որ դատավոր Նորա Կարապետյանն իր փորձնակն է եղել. «Պատկերացնու՞մ եք՝ ինչ աղմուկ կհանեին, եթե նա քններ հարցը»:
Վերջում Հայկ Ալումյանը հավելեց, որ գործը մակագրվել է դատավոր Կարեն Չիլինգարյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 19-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։
Հիշեցնենք նաև, որ այս պահին տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Թեմայի վերաբերյալ Հայկ Ալումյանը նկատեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց 40 էջանոց պատասխան է տվել, որի մասին կխոսի ավելի ուշ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը