Բուհերը շարունակում են քաղաքականացվել. ԵՊԼՀ պրոռեկտորը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է

Պատռում ենք ապօրինի ՈՒԽ-ի ընտրությունների ընտրական հանձնաժողովի անդամների դիմակները: Տևական ժամանակ է, ինչ թե՛ԵՊԼՀ ղեկավարությունը, թե՛ ԵՊԼՀ ղեկավարության հովանու ներքո գործող «Ռեստարտ» նախաձեռնությունը, թե՛երկուսին էլ սատարող լիազոր մարմին Կրթության և գիտության նախարարությունը բռնել են ուսանողական ինքնակառավարման ոտնահարման ուղին:

Դրա թերևս վերջին դրսևորումը օրեր առաջ առանց իրավական հիմքերի անցկացված ուսանողական խորհրդի շոու ընտրություններն էին: Չենք ուզում մանրանալ մեր կողմից բազմիցս ներկայացված հիմնավորումների և հակաիրավական փաստերի վրա. մի բան կարող ենք արձանագրել միայն, որ թե՛ նախաձեռնող խումբ կոչեցյալը (նրանց ծագումնաբանությանը էլ չենք էլ ուզում անդրադառնալ), թե՛ ԵՊԼՀ ղեկավարությունը՝ ի դեմս ֆիզիկ ռեկտորի, թե՛ կրթության և գիտության նախարարությունը մեզ չեն տրամադրում այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է ուսանողական խորհրդի «լուծարման» որոշումը, ինչը փաստում է այն, որ ուղղակի այս ամբողջ գործընթացը կեղծ է, և չկան կոնկրետ ու իրավական հիմնավորումներ. լինելու պարագայում վստահ ենք, որ ոչ միայն վաղուց տրամադրվել էին, այլև որպես դրոշակ՝ բազմիցս օգտագործվել:
Այժմ ուզում ենք անդրադառնալ շոուի մասնակից առնվազն ինը անդամներին, իսկ ավելի ստույգ 8, քանի որ 8-յակի ղեկավար ֆիզիկոս ռեկտոր տիկին Հարությունյանին բազմիցս անդրադարձել ենք: Եվ այսպես շոու հանձնաժողովի 8 անդամներն անդրադառնանք հերթով( ի դեպ՝ հանձնաժողովը պետք է բաղկացած լիներ 11 հոգուց, սակայն կարծում ենք, որ շոուի հիմքերն այնքան թույլ էին, որ հազիվ ընդգրկեցին 8 ամենաշահագրգիռ և իրար փոխլրացնող անձնավորություններին):
Դե իհարկե, շոուի թիվ մեկ անդամը պետք է լիներ կարկառուն ձեռքի ուժիստ, դիմավորե՛ք վաստակավոր թափթփուկ, գուցե նաև փողոցային խուժան Գրիշա Թամրազյանը: Խոսքը այն Գրիշա Թամրազյանի մասին է, որը ի պաշտոնե ենթադրվում է, որ պետք է կառավարի մեր բուհի կարկառուն պրոֆեսորադասախոսական անձնակազմին, որոնց հետ չունի մասնագիտական, բարոյահոգեբանական, մտավոր, արժեքային և որ ամենակարևորն է՝ մարդկային ընդհանրություններ: Այդ նույն ընդհանրությունների բացակայության պատճառով նախկին իշխանություններին շատ մոտ կանգնած հայտնի մարդկանց կողմից միջնորդված և Կոնսերվատորիայում պրոռեկտոր նշանակված Գրիշա Թամրազյանը ուղղակի դուրս է շպրտվել նույն Կոնսերավտորիայից (քաղաքը փոքր է, ուսումնագիտական հաստատությունների շփումները ևս այդքան լայն չեն. համոզվելու համար կարող եք դինել Կոնսերվատորիայի Ձեր ծանոթներին): Բացի ձեռքի ուժիստ լինելուց՝ հայտնի հանգամանքների բերումով ( այս պահին չենք ուզում մանրամասնել, անձնական հարաբերությունները այնուամենայնիվ անձնական են) նա կարողացել է ավարտել ժող ինստիտուտը՝ ասում են սովորելու տարիներին ժողի լսարաններն այդպես էլ կարոտով են մնացել նրա ներկայությանը: Փոխարենն այդ ամենին որպես փոխհատուցման մի դրսևորում Բրյուսովի մի շարք աշխատասենյակներ այժմ վայելում են այդ նույն անձնական կապի բերումով եկած նոր աշխատակիցների ներկայությունը: Մեկ այլ խիստ անձնական կապի արդյունքում նա այս անգամ էլ տեղափոխվեց Բրյուսով՝ որպես պրոռեկտոր: Այդ իսկ պատճառով հենց նույն Թամրազյանը մեր ուսանողների՝ հեղափոխական օրերի ակտիվությունը բոլոր հնարավոր և անհնարին ձևերով փորձում էր զսպել՝ ընդհուպ կանգնելով կենդանի պատնեշ Բրյուսովի մուտքի դռան դիմաց: Բայց հեղափոխությունից հետո նա սկսեց բացահայտ պաշտպանել նախաձեռնող խմբին և ոտնահարել ուսանողական ինքնակառավարումը: Մարդիկ ունենում են մեկ երես, երկու, երեք, նաև ավել, չենք ուզում խորանալ նաև այդ անձնական հարցի մեջ ուղղակի մինչ վերջերս չէինք հասկանում տրամաբանական կապը մեր ղեկավարության պահվածքի՝ հարմարվել էլ կա, հարմարվել էր: Բայց ահա Հայաստանի Հանրապետության ամենաքաղաքական պայքարի պաշտոնական փաստաթղթերում հայտնաբերեցինք մի շատ հետաքրքիր և մեր հարցերին պատասխանող փաստ: Փաստորեն, ամպագորգոռ հայտարարություններով, դոշ ծեծելով, բուհերի քաղաքականցման դեմ իբր պայքարող նույն ձեռքի ուժիստ պրոռեկտոր Թամրազյանը այսօր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է: Ինչպես տեսնում ենք, հարմարվելու արդյունավետությունն այդքան էլ բարձր չի գնահատվել, չէ որ ցուցակում 129-րդ համարի փոխարեն նա կարող էր լինել ասենք 128-ը գուցե նաև 127-ը, բայց հարցը համարը չէ, այլ այն, որ շոուի առաջին համարն ասում էր , որ ուներ հստակ «նպատակ»՝ բուհն ապաքաղաքականցնել, որն, ինչպես պարզ դարձավ, միայն նրա դերասանության հերթական էլեմենտն էր: Իրականում, այդ մենք ենք դեմ քաղաքականացված բուհերին և պայքարելու ենք մեր բուհն ապաքաղաքական պահելու համար: Հ.Գ. Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը: Շարունակելի… ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am