ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզչության ժամանակ, Վանաձորում ,անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ երեկ արված այն հայտարարությանը ասաց.
«Սասուն Միքայելյանը ձևակերպեց, հետո պարզաբանեց իր միտքը: Բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա: Դուք էդ ումից եք պաշտպանում: Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ: Ինչ-որ չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ, որոշ մարդիկ, այդ թվում` Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել իր արջերին ու շներին է կերակրել, բա ո՞ւր էիք, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղերը գիտենք, լուսանկարներ ունենք, շատ բան չենք ասում, քանի որ պետական գաղտնիքի հարց կա, ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց վետերոկներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը