Վայոց Ձորի դեռահաս բնակչուհին հոգեկան տառապանքների է ենթարկվել տանը՝ մոր ամուսնու կողմից։ Աղջիկն ապրել է մոր հետ, ով երկրորդ անգամ էր ամուսնացել։Խորթ հայրն անչափահաս աղջկան մեղադրել է վատ վարք ունենալու մեջ, և չի ցանկացել, որ նա ապրի իր ընտանիքի հետ մեկ հարկի տակ: Նշված տրամադրվածությամբ պայմանավորված նա տեւական ժամանակ բռնություն է գործադրել դեռահասի նկատմամբ’ պատճառելով վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:
Ըստ մեղադրանքի՝ վերոնկարագրյալ գործողությունները, կրելով շարունակական բնույթ, հերթական անգամ դրսևորվել են նրանում, որ նա, 2018թ. հուլիսի 18-ին ալկոհոլ օգտագործած վիճակում, Մալիշկա գյուղում վարձակալած իրենց տանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ աղջկա հասցեին տվել է լկտի արտահայտություններ, քաշել ու պատռել է նրա վերնաշապիկը, դիտավորությամբ 3-ից 4 սնգամ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին’ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
Բացի այդ, նա մի քանի անգամ անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին, ինչին փորձել է աղջիկը դիմադրել եւ սպառնացել կատարվածի մասին պատմել մորը։
Քննության տվյալներով՝ տղամարդու բռնության թիրախ է դարձել ոչ միայն խորթ աղջիկը, այլ նաեւ կինը։ Բացի այդ, 2018թ. հուլիսի 29-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանություն ընթացքում տղամարդը ծեծել է կնոջը՝ հարվածներ նրա գլխին և դեմքին’ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 118-րդ հոդվածով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը