Պենտագոնն Աֆղանստանում գտնվող իր ռազմաբազաներն անհատույց փոխանցել է Քաբուլին
Պենտագոնը Աֆղանստանում տեղակայված իր ռազմաբազաները, որոնք գնահատվում են 858 միլիոն դոլար, Քաբուլին է փոխանցել անհատույց օգտագործման համար: Այդ մասին ասված է պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակի զեկույցում, որը գործակալությունում հանդիսանում է անկախ դիտորդական մարմին, հայտնում է TASS-ը: «Աֆղանստանի պաշպանության և անվտանգության Ազգային ուժերին անշարժ գույքի փոխանցումը դարձել է այն միջոցների մասը, որոնք ԱՄՆ-ն փոխանցում է աֆղանական կառավարությանը երկրի վերականգնման ջանքերի շրջանակներում»,- նշվում է զեկույցում: Փաստաթղթում ասված է, որ Աֆղանստանում դեռևս մնում է Պենտագոնի 48.5 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը, ինչը «կամ ավերված է կամ լքված»: Հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ-ին «արգելված է վաճառել ավելորդ գույքը» Քաբուլին, ինչն էլ դարձել է անհատույց փոխանցման պատճառը:
