«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանն անդրադարձել է այսօրվա իր հայտարարությանը` նշելով, որ իր խոսքը սխալ է մեկնաբանվում:
«Բռնապետներից ազատման այս ժամանակահատվածում էլ ձեր դերակատարումը շատ մեծ է եղել, դուք կարողացել եք ձեր կամքի ուժով, գաղափարով ու հումորով ՀՀ-ում բերել ազատություն, և այսօր մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից։ Ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Որոշ մարդիկ ուրիշ ձև են մեկնաբանում կամ պատկերացնում, բայց եթե չլիներ այս հաղթանակը, ապա արցախյան ազատամարտն էլ հաջողություն չէր ունենա։ Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու ժողովրդից»,- ընդգծել է Սասուն Միքայելյանը։
Նա նշել է, թե հայ ժողովուրդը միշտ հաղթանակներ է տոնել այն ժամանակ, երբ համախմբման որոշում է կայացրել։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը