Թրամփի արտահայտությունները «Քարդաշյանի էֆեկտն» ունեն. Ջոն Մակքեյն
Սենատոր Ջոն Մակքեյնը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` նախագահի թեկնածությունում հանրաճանաչության աճը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Թրամփի արտահայտությունները «դիպել են ամերիկացիների հոգու լարերին»` նրանց հուզական արձագանքի դրդելով: «Մասնակիորեն, դա «Քարդաշյանի էֆեկտն է», շատ բաների խառնուրդ»,- հայտարարել է Մակքեյնը: «Քարդաշյանի էֆեկտ» են անվանում հայտնիների հանրաճանաչության աճը, որոնք տաղանդ չունեն և ոչինչ չեն ստեղծում:
