«Որոշ մարդիկ մեզ խորհուրդ են տալիս սառը ցնցուղ ընդունել կամ սառը ջուր խմել, բայց կարծում եմ` մենք ազգովի սառը ցնցուղ կընդունենք այն ժամանակ, եթե մտահոգությունները չփարատվեն: Իրեն էլ խորհուրդ չեմ տա սառը ցնցուղ ընդունի, քանի որ կարող է գրիպով հիվանդանալ, և թիմը անօգնական կարող է մնալ: Դեպի ձմեռ գնացող ճանապարհին խորհուրդ եմ տալիս թեյ խմեք, այլ ոչ սառը ցնցուղ»,- Փաշինյանի` սառը ցնցուղ ընդունելու առաջարկին արձագանքել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:
«Հեղափոխությունից հետո խոսվում էր Սփյուռքից ներդրումների հոսքի մասին, մեղադրում էին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին քիչ փող էին փոխանցում: Հիմա ինչու՞ մեկ ու կես միլիոն դրամով պակաս գումար փոխանցվեց: Մենք թալանչիներն էինք, դուք էլ սրբերը, բա ինչո՞ւ սրբերին փող չփոխանցեցին»,- հարցրեց Շարմազանովը: Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: «Կտեսնենք՝ մեր վարչապետի «դուխով» հայտարարությունների արդյունքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կպահպանե՞նք, թե՞ կկորցնենք: Ու կտեսնենք՝ դեկտեմբերի 6-ից հետո ով է սառը ցնցուղ ընդունելու՝ մե՞նք, թե՞ Դուք»,- ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը