Տղաս ինչ-որ տեղից իմանալով, որ ինձ ծեծել են, չէր քնել, եկել ու լույսը վառել էր, որպեսզի իմանար՝ ողջ-առողջ տուն հասել եմ, թե՝ ոչ. Դ. Սանասարյան

Թավշյա հեղափոխությունից հետո մայիսի 22-ին պետական վերահսկողության ծառայության պետ նշանակվեց ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Մասնագիտությամբ իրավաբան է։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։ Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

2018 թվականից սկսած իր գրավոր հրապարակումներից ու տեսաուղերձներից շատերն ավարտում է «սիրում եմ բոլորիդ» արտահայտությամբ, ինչը, ըստ նրա, անկախ ամեն ինչից պետք է ասել:
Iravaban.net-ը Դավիթ Սանասարյանի հետ զրուցել է «Հարցազրույց գործադիր մարմնի անդամի հետ» շարքի շրջանակում՝ նրա զբաղեցրած պաշտոնի, գործունեության, համակարգի խնդիրների և ընտանիքի մասին: -Նախկինում երբեք պետական պաշտոն չեք զբաղեցրել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնելուց հետո: -11 տարվա քաղաքական և քաղաքացիական փորձառությունը, շփումները պետական մարմինների, ընդդիմադիրների հետ ինձ տվել են վստահություն: 2-րդ օրը արդեն ինձ թվացել է, որ շարունակության մեջ եմ: Այս ամիսների ընթացքում շատ բան եմ սովորել, բայց այն, որ ինձ թույլ չեմ զգացել այս կառույցում, միանշանակ է:
Անկեղծ ասած, ես ազատ կյանքը գերադասում եմ: Բայց երբ տարիներ շարունակ խոսում ես խնդիրներից, կոռուպցիայից, անօրինականությունից, խոսում ես, թե ինչպես են գողանում պետականը…
Հեղափոխություն անելը ավելի հեշտ է, քան պետություն կառուցելն ու զարգացնելը: Այդ առումով իմ խոսքն ու գործը միշտ փոխհամաձայնեցված են եղել, ու ես ինքս պարտականություն ու պատասխանատվություն ունեմ, թե չէ ես ազատ կյանքն եմ գերադասում, այս փողկապը չեմ սիրում: -Որո՞նք են եղել այն խնդիրները, որոնք Դուք առանձնացրել էիք մինչև պաշտոնի անցնելը և դրանցից որո՞նք եք լուծել: -Մեր երևակայությունը այդքան խորը չի եղել, որ ավելի լավ հասկանանք, թե ինչպես են պետությունը թալանել: Իրականում՝ չկա մի ոլորտ, որը թալանված չէ: Ես սա պաշտոնապես հայտարարում եմ: ՊՎԾ-ն մի շարք կառույցներում ուսումնասիրություն դեռ չի իրականացրել, բայց պատկերը համընդհանուր է: Ինֆորմացիա կա, սա ուղղակի ժամանակի, ռեսուրսի խնդիր է: Լավ չենք պատկերացրել, թե երկիրը ոնց են թալանել, հիմա ավելի խորությամբ ամեն ինչ տեսնում ենք: Մարդիկ կարծում են, որ մատի մի քանի շարժումով այդ բոլոր հարցերը պետք է լուծվեին, բայց դրանք ռեսուրս ու ժամանակ պահանջող աշխատանքներ են: Խոսում ենք օրինականությունից և դա բնականաբար նշանակում է, որ անօրինական ճանապարհներով գնանք օրինականություն հաստատելու չի կարելի: Կամ էլ պետք է այս շենքները չգաինք և հեղափոխության տրամաբանության մեջ, ասեինք՝ պետք չէ, որ վարչապետ ընտրվի, դա էլ էր ճանապարհը, բայց մենք ընտրեցինք անցնցում ճանապարհը: Ամենամեծ խոչընդոտը, որը ես կուզեի, որ չլիներ, դա ընտրական օրենսգրքի փոփոխությանը խանգարելն էր: Այս ռեյտինգային ընտրակարգը ինձ համար շատ պրոբլեմատիկ ընտրակարգ է և ընտրություններից հետո նոր Ազգային ժողովի խնդիրը պետք է լինի ձերբազատվի այս ընտրակարգից: -Նշում եք, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը շատ կարևոր էր, սակայն չե՞ք կարծում, որ եթե քաղաքական կամք դրսևորեիք այնպես, ինչպես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունների դեպքում, ապա նոր ԸՕ-ն հնարավոր է նաև ընդունվեր: -Ե՛վ հնարավոր է, և՛ հնարավոր չէ: Չենք կարող ասել, որ նույն կերպ ամեն ինչ կընթանար: Գուցե մենք թերացել ենք, բայց այն, որ մենք կամք ենք ունեցել, որ փոխենք, դա վստահ կարող եմ ասել: Իսկ մոտեցումների, քայլերի մեջ ո՞վ է ասել, որ մենք անսխալական ենք եղել: Հնարավոր է, որ ճիշտ չենք գնահատել այս կամ այն քայլը, բայց դա չի նշանակում, որ մենք կամք չունենք: Մենք մեր վճռականությունը ներկայացրել ենք, բացատրել ենք, թե ինչի համար է կարևոր այս ԸՕ-ի փոփոխությունները: Ունենք մի բան, որն արդեն անցյալում է, հիմա պետք է նայենք առաջ: Այս նախընտրական փուլն ինձ համար ավելի կարևոր է: Հիմա գիշեր-ցերեկ աշխատում ենք փոփոխությունների համար, կոռուպցիայի դեմ վճռական պայքարի ուղղությամբ: Թույլ չպետք է տանք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը և Ազգային ժողովը ինչ-որ ձևով նմանվի նախորդներին: Պետք է մեխանիզմներ ստեղծել, որ որևիցե ձևով այնտեղ պաշտոնյաները չունենան նախկին «կոմֆորտ» զոնան: Պետական որևիցե պաշտոն կամ պետական որևէ շենք չպետք է դառնա «կոմֆորտ» զոնա: Դա կտանի լճացման: -Ձեր ընտանիքի մասին շատ բան հայտնի չէ: Դո՞ւք եք նրանց հեռու պահում այս ամենից: -Երբ նոր էին մտնում քաղաքական դաշտ, դա 11 տարի առաջ էր, իրավապահ մարմինների ներկայացուցիչները այցելում էին, հորդորում էին չխառնվել, հեռու մնալ այս ամենից, որովհետև «ես կարգին տղա եմ եղել, ուսյալ, քաղաքականությունը կեղտոտ տեղ է», փորձել են «հասկացնել», վախեցնել: Այն ժամանակ ընտանիքիս անդամները չափազանց անհանգստացած էին: Ես ինքս պատկերացում չեմ ունեցել, որ պետք է քաղաքականության մեջ լինեմ: Ծառայելուց հետո իրավաբանական ֆակուլտետ եմ ընդունվել, մտածում էի փաստաբան դառնալու մասին, բայց փոխեցի իմ որոշումը 2007 թվականին: Ընտանիքս դեմ է եղել, հատկապես երբ քրեաօլիգարխիկ տարրերի կողմից այն ժամանակ հրապարակային սպառնալիք պարունակող հայտարարություններ են եղել, անվանական իմ և իմ ընատնիքի հետ կապված: 2012 թվականին «Հարսնաքարի» շատ ցավալի դեպքից հետո, երբ քաղաքացիական ամենաընդգրկուն ու անվախ շարժումներից մեկն էր սկսել, որի ժամանակ ես նունպես կռիվ եմ տվել, «Հարսնաքարի» տերը մատ թափ տվեց: Հավատացեք, որ բավականին ծանր է, երբ ծնողը լսում է դրա մասին, ընտանիքի անդամները, կինը: Մի անգամ մեծ տղաս ինչ-որ տեղից իմանացել է, որ ինձ ծեծել են, ու այդ օրը երբ ես գիշերը 4-ին վերադարձել եմ տուն, նա, որը շատ խորը քնող է, եկել ու լույսը վառել է, որպեսզի իմանա՝ ես նորմալ տուն հասել եմ, թե՝ ոչ: Բավականին բարդ ճանապարհով եմ ես անցել, իմ ընտանիքը՝ առավել ևս: Նրանք իմ մասին ավելի շատ են մտածել, քան ես նրանց մասին: Հանրային գործունեության ժամանակ քո մտահոգությունների սուբյետը ավելի ընդգրկուն է, քան սեփական ընտանիքը: Այս ընթացքում նաև շատ ցավեր եմ տարել: Հայտնի կադրերը կան, երբ հայրս է վիրավորված հիվանդանոցում, քաշքշոց… Չեմ ուզում հիմա վերապրել: -Ձեզ հորդորե՞լ են հեռու մնալ ամենից և չխառնվել: –Եղել են, իհարկե, հորդորներ, բայց դա կիսահորդոր է եղել, որովհետև նրանք իրենց տղային լավ գիտեին, որ ինձ վրա ազդել, հետ պահել մի ճանապարհից, որը ինձ համար սկզբունքային է եղել, անհնար է: Հորդոր է եղել, թե մտածիր երեխաներիդ մասին, ընտանիքիդ մասին: Բայց հասկացել են, որ նման ճանապարհով ինձ վրա ազդել հնարավոր չէ: -Եղե՞լ է շրջան, երբ Դուք եք մտածել նահանջելու մասին: -Այդ լճացած վիճակում եղել է պահ, որ մտածել եմ 1, 2 տարի կտրվեմ այս ամենից, գնամ սովորեմ Հարվարդի համալսարանում: Գնամ սովորեմ, վերադառնամ ու ավելի պրոֆեսիոնալ ձևով մոտենամ այս ամենին, բայց հիմա Հարվարդը սա է: Հիմա այնքան բան եմ սովորում այս պատասխանատու գործընթացում, որ որևիցե համալսարան այդ գիտելիքները չի տալիս: Բայց ինձ հենց բռնացրել եմ այն մտքի վրա, որ այս ամենից կարող եմ կտրվել, միանգամից դադար եմ տվել այդ ճանապարհի մասին մտածել: -Ձեր ընտանիքը կո՞ղմ էր, որ Դուք պետական պաշտոնի անցնեք: -Հիմա ինձ ավելի քիչ են տեսնում, քան նախկինում: Բնականաբար, այդ գիտակցությունը կա, որ պատասխանատու ժամանակաշրջան է ու իրենց տղան, որ տարիներ շարունակ կռիվ է տվել, պետք է այդ պատասխանատվությունը վերցնի: Բայց բողոք կա, որ այն ժամանակ, երբ փողոցներում կռիվ էիր տալիս, գոնե փողոցներում ինձ տեսնում էին. շատ ուշ եմ վերադառնում տուն: Այս ընտրություններից հետո պետք է ստեղծենք հնարավորություն, որ գոնե շաբաթվա մի օր ընտանիքի հետ անցկացնենք: -Ձեր վաղեմի ծանոթների կողմից հատուկ վերաբերմունք Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները զգո՞ւմ եք: -Չէ, ինձ հաճախ ասում են «Արեգի և Տարոնի պապա», ու ես դրանից ուրախանում եմ: Ժամանակին, երբ հորս ընկերները ինձ ասում էին՝ հորից լավ տղա է, ես նեղվում էի, ասում էի՝ ի՞նչ եք ասում, ծնողներս ինձ համար լրիվ ուրիշ արժեք են եղել, հայրս ասում էր՝ ուրախացիր, երբ նման բան ես լսում, որովհետև եթե դու մեզնից լավը չես լինելու, ուրեմն մենք ձախողել ենք: Նույնն էլ՝ ես: Ասում եք, որ ընտանիքի մասին քիչ եք պատմում: Մինչև այս ամենը Արեգի մտքերից «Ֆեյսբուքում» շատ եմ գրել, ու շատերն ինձ Տարոնի կամ Արեգի պապա են ասում: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան «Փնթի էգը» հիմա էլ ԱՄՆ-ում բրենդային շոր ու կոշիկ կառնի ու պամադա․ Արմինե Ադիբեկյան (video) Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Ընդդիմությունը պիտի վերցնի մանդատները, թե չէ Փաշինյանը կանցնի իր խայտառակ ծրագրին․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Պուտինը մի հնարավորություն ունի․ ժամանակն է պատժել «նիկոլական ռեժիմին», թե չէ…»․ Բոզոյան (video) Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին. Թրամփ ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Ռուսաստանցի կինը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. ԱԴԾ–ն ձերբակալել է նրան Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում «Քոչարյանն առանց օֆ անելու վերադարձավ Հայաստան, ձեր նման տակը չի լցրել ու փախել»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am