«Նման անկեղծություն Հանրապետականի կողմից ակնկալել հնարավոր չէր». Վահան Կոստանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան արթնացա, վիդեո նայեցի ու տեսնեմ մի ամբողջ փիառ թիմ ա վատացել։ Նման անկեղծություն հանրապետական կուսակցության կողմից նախընտրական փուլում ակնկալել անգամ հնարավոր չէր։ Շարունակում եմ պնդել, որ այս կուսակցության ներկայացուցիչները այդպես էլ չեն գիտակցել՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին։ ՀՀ քաղաքացիները ոտքի կանգնեցին ցույց տալու, որ այն հոտային հոգեբանությունը, որը տարիներ շարունակ նախորդ ռեժիմը փորձում էր ներդնել քաղաքացիների մեջ, չի ստացվել ու չի ստացվելու, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իր սեփական դեմքը։ Մենք մերժել ենք ՀՀԿ-ին մեզ որպես ամորֆ ամբոխ դիտարկելու պատճառով։ Մեր քաղաքացիները մեջքով են շրջվել այն ուժին, որը իր երևակայան բարձունքից փորձել է դաստիարակել՝ ընդունելով իրենց կողքին քայլող, հարվածներ ընդունող, անգամ սայթաքող քաղաքական ուժին։ ՀՀԿ նախընտրական հոլովակի ձախ կողմում կարելի է նկատել կանգած մեկ անձի։ Ակնհայտ է՝ սրանով այս մտահղացման հեղինակները փորձել են ցույց տալ Փաշինյանին։ Միևնույն ժամանակ մեկ այլ անձ է կանգնած նաև նժարի հակառակ կողմում։ Հիմա խնդրում եմ բացատրեք՝ ում եք պատկերել։ Սերժ Սարգսյանի՞ն, Վիգեն Սարգսյանի՞ն, Արտաշես Գեղամյանի՞ն, Հայկ Բաբուխանյանի՞ն։ Հ․գ․ Տեսնես ժամանակին ԵԽԽՎ այցելող ՀՀԿ-ականները, ովքեր ահազանգում էին մեր քաղաքական ուժի կողմից հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու մասին, տեսե՞լ էին նախօրոք այս հոլովակը։ Իսկ ի՞նչ են ասելու իրենք Ստրասբուրգ հաջորդ այցի ընթացքում։ Հավանաբար, գիտակցում են, որ պաշտոնական այցեր երկար տարիներ էլ չեն լինելու։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am