Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Երկու օր առաջ գազ էի լցրել մեքենայիս մեջ՝ 1,8-անոց բալոն, «լիքը», վճարեցի 3,5 հազար դրամ։ Հինգհազարանոցից մանրը ստացա, հետը՝ վճարման կտրոն։ Ուշ էր, մութ, անձրև էր՝ չնայեցի տպածին։ Հաջորդ օրը գրպանումս գտա, նայեցի՝ գրված է թե ես 2 հազարի եմ լցրել ու վճարել։ Այսինքն 3,5 հազարից միայն 2 հազարն է երևում և հարկվում, համարյա 40% թաքնվում է պետբյուջեից։ Ծառուկյանի լցակայանն է։ Նման բաներ պատահում են պարբերաբար, մենք պարզապես չենք էլ նայում, չենք նկատում։ Ահա սրանց հարստության ու «բարերարության» աղբյուրը՝ տարրական գողություն, կողոպուտ պետության, այսինքն հենց մեր գրպաններից։ Մենք ինքներս ենք ֆինանսավորում սա։ Հենց սա է կոռուպցիան, որը, իբրև թե, «չկա», իբրև թե « փոխված իևավիճսկում»։ Ոչինչ էլ չի փոխվել, քանի որ նրանք չեն փոխվել։ Էլ չասենք, որ լիվքավորելուց հետո ավտոյի ցուցիչի չորս նիշերից մեկը մարում է արդեն 5 կմ քշելուց հետո՝ գազով քշողները կհասկանան։ Սղոցեք, Շուռա, սղոցեք»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը