Խոհեր Ծննդյան տոներին ընդառաջ. Չէ՞ որ խոստովանությունը գաղտնի է. aravot.am

Հայաստանում քաղաքական թեմաներից ամենաշատ քննարկվողը թերևս ընտրությունների հարցն է: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեկնարկային՝ 1990, 1991թթ. ընտրությունները, ինչպես նաև 1991թ. հանրաքվեն իդեալական չէին, սակայն հանրության համար ընդունելի, կամ ժամանակակից տերմինով՝ լեգիտիմ էին: Նույնը չի կարելի ասել 1995-ից մինչ այժմ անցկացված բոլոր մակարդակի ընտրությունների մասին: Հանրության վստահությունը ընտրությունների՝ այն է` ուղղակի ժողովրդավարության նկատմամբ զրոյական է: Եվ հույսը կտրելով փոփոխություններից՝ ժողովուրդը գնում է գործարքի «ընտրվողների» հետ, մանավանդ ընդդիմադիր «ընտրվողները» լուրջ այլընտրանք չեն առաջարկում: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ 2017թ. ապրիլի 2-ից հետո վերջապես իշխանություններին հաջողվեց առանց լուրջ ցնցումների հասնել ժողովրդի հետ ընդհանուր համաձայնության՝ «մենք ձեզ 10 հազարական դրամ , դուք մեզ՝ վստահության քվե»՝ ընտրությունները վերածելով հպատակների քվեարկության: Ընդհանուր համաձայնությունից դուրս մնացին մի քանի այլախոհ հասարակական գործիչներ, և իշխանությունների համար հիմնական գլխացավանքը՝ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներն ու հայտարարությունները: Արդ, ի՞նչ անել, որ ոչ միայն հաստատվի վստահություն քվեարկությունների նկատմամբ, այլև չեզոքացվեն ավելորդ հայտարարություն-զեկույցները, որոնք կասկածի տակ են դնում իշխանության լեգիտիմությունը: Իրականում խնդրի լուծումը այնքան բարդ չէ: Քվեարկության գործընթացներում մենք բոլորովին անտեսել ենք Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դերակատարությունը, բացի քվեարկության արդյունքում ձևավորված Ազգային Ժողովի օրհնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Արդյոք ճիշտ չի՞ լինի ողջ քվեարկության գործընթացը վստահել ՀԱԵ-ին: Ընդամենը Ազգային ժողովը պետք փոփոխի նոր Սահմանադրության 11 գլուխը, այն շարադրելով մոտավորապես հետևյալ խմբագրությամբ. -Առաջնորդվելով սույն Սահմանադրության 18-րդ հոդվածի դրույթներով, այն է՝ ՀԱԵ-ի բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողությունը դրանց օրինականության նկատմամբ իրականացնում է ՀԱԵ-ն: -ՀԱԵ-ի Հոգևոր Խորհուրդը իրականացնում է Կենտրոնական քվեարկության հանձնաժողովի գործառույթները, հանձնաժողովի նախագահն է Վեհափառ Հայրապետը: -Մարզային քվեարկության հանձնաժողովները ձևավորվում և ղեկավարվում են ՀԱԵ-ի թեմական առաջնորդների կողմից: -Համայնքային քվեարկության հանձնաժողովները ձևավորվում և ղեկավարվում են համայնքի հոգևոր հովիվի՝ քահանայի կողմից: -Քվեարկությունների հետ կապված մնացած հարցերը կարգավորվում են Վեհափառ Հայրապետի Կոնդակներով: Կարծում եմ, մինչև հաջորդ քվեարկության փուլը հայ բարերարները կհասցնեն ոչ միայն Հայաստանի բոլոր համայնքներում կառուցել եկեղեցիներ, այլ բոլոր քվեատեղամասերում գոնե մատուռներ, որոնք վերջապես կփոխարինեն դպրոցներին և մանկապարտեզներին: Սրանով կլուծվի նաև կրթօջախները ապաքաղաքականացնելու չարչրկված հարցը: Այլևս վտանգ չի լինի հօգուտ իշխանության հավաքագրված քվեարկողների ցուցակների բացահայտման: Չէ՞ որ խոստովանությունը գաղտնի է, և ի տարբերություն դպրոցների տնօրենների հոգևոր հովիվները կպահեն գաղտնիությունը: Հոգևոր խորհուրդը կկազմի քվեարկության մասնակցող հոտի ցուցակները, բացառելով աղանդավորների և անաստվածների մասնակցություն քվեարկություններին (ականջներիդ օղ արեք՝ ով առաքելական չի, հայ չի): Կարծում եմ, Վեհափառի կոնդակներից կլինի քվեարկությունը սկսել և ավարտել աղոթքով, արդյունքները հայտարարել Սուրբ Պատարագի ժամանակ՝ գրաբարով: Այլևս իշխանությունը կարիք չի ունենա հանրությանը համոզելու, վախեցնելու, ճնշելու, առավել ևս կաշառելու: 10 հազարական դրամները կուղղվեն քվեատեղամասեր-եկեղեցիներ կառուցելու սուրբ գործին: Փոխարենը ՀԱԵ-ի հովիվները հոտին կքարոզեն Պետրոս Առաքյալի ընդհանրական առաջին թղթի Գլուխ Բ-ի դրույթներով. 18.Յարգեցեք բոլորին, սիրեցէք եղբայրութիւնը, վախեցէք Աստծուց, պատուեցեք թագաւորներին: 19.Ծառաներ ամեն ինչում երկիւղով հնազանդ եղէք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին: Այլևս անիմաստ կդառնա տեղական և միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ներկայությունը քվեարկությանը: Այլևս ոչ մի, նույնիսկ ապազգային գործիչ, զանազան միջազգային հակահայկական կառույցներ չեն համարձակվի կասկածի տակ դնել ՀԱԵ-ի կողմից կազմակերպված քվեարկությունը: Չէ՞ որ, ինչպես նշեց ՀՀ Պաշտպանության Նախարարը. «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից: Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը՝ յուրաքանչյուր հայի սրտի մեջ»: Իսկ եթե հանկարծ հրաշքով հոտը չենթարկվի հովվի հորդորներին և քվեարկության փոխարեն ընտրություն կատարի՞: ՀԱԵ-ն հրաշքին հրաշքով կպատասխանի. փոխարեն արձանագրություններ փոխելուն , լցոնումներ կատարելուն, բռնություններ գործադրելուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երջանկահիշատակ նախորդ 11-րդ դարի կաթողիկոս սուրբ Պետրոս Գետադարձի օրինակով, ողջ հավատացյալ հայ ժողովրդի աչքերի առջև, աղոթքով առ Աստված, ընտրությունների արդյունքները հակառակը կփոխի: Հ.Գ. Չմոռանալ քվեարկության հաջորդ օրը, կառավարության որոշմամբ հայտարարել Մեռելոց… Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան «Փնթի էգը» հիմա էլ ԱՄՆ-ում բրենդային շոր ու կոշիկ կառնի ու պամադա․ Արմինե Ադիբեկյան (video) Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Ընդդիմությունը պիտի վերցնի մանդատները, թե չէ Փաշինյանը կանցնի իր խայտառակ ծրագրին․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Պուտինը մի հնարավորություն ունի․ ժամանակն է պատժել «նիկոլական ռեժիմին», թե չէ…»․ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am