Ցավալի է, որ մասնավորապես իմ բնագավառի մասով կրկին չի երևում գոնե մոտավոր հեռանկարը: Կարծես թե մեր նախարարության համար անցանկալի մասնագիտություն է այն: Սա ցանկացած բանական մարդու առիթ է տալիս կասկածելու` թատրոնի կյանքում ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ոլորտը համառորեն պաշտոնապես անտեսելու հիմքում անձնավորված վերաբերմունքն է: Այլապես այսքան օրերի ընթացքում թատերագիտության դարդ ու ցավը լսելու, հասկանալու ցանկություն կառաջանար: Այդ տիրույթի փոքրաթիվ ներկայացուցիչներս թատերաց պատի հայտնի տեղից դուրս չենք եկել, որ իբրև արտամուսնական կապից առաջացած ապօրինի ծնունդների մեզ սոցիալական խտրականության են ենթարկում: Մենք էլ ենք նույն բուհում սովորել և մասնագիտական հմտություններ ստացել, ու որևէ պաշտոնյա չի կարող պարզորոշ հիմնավորել, թե այդ ինչու, որ օրենսդրական կետի, իրավական ակտի կամ նորմի համաձայն` դերասաններին, ռեժիսորներին և մնացյալ աշխատակիցներին տասնյակների հասնող ՊՈԱԿ-ներ և համապատասխան մի քանի հարյուր հաստիքներ հասնում են, իսկ մենք ձևի համար գոնե մեկ հիմնարկ և մեկուկեսից երկու տասնյակ աշխատատեղ ունենալուն էլ արժան չենք:
Գրել է Տիգրան Մարտիրոսյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը