Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերին Մինսկում տեղի կունենա ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը. Սցենար առաջին: Եթե Փաշինյանը մեկնի Մինսկ, ապա Լուկաշենկոյի հետ հանդիպումն անխուսափելի է: Դա լավ հնարավորություն է քննարկել և մեղմել երկկողմ լարված հարաբերությունները մինչև դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս պարագայում կոմպրոմիսն առավել կենսունակ է թվում:
Սցենար երկրորդ: Վարչապետը չի մեկնում Մինսկ, փորձ է կատարվում լարվածությունը թուլացնել այլ խողովակներով: Այս պարագայում առավել բարդ է լինելու դեկտեմբերի 6-ին գալ ընդհանուր հայտարարի: Մեծ հավանականություն կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի, իսկ այս դեպքում ժամանակը մեր օգտին չի աշխատում:
Կասկածից վեր է, որ բելառուսական կողմի հետ պետք է պայմանավորվել և որքան շուտ այնքան լավ: Կարծում եմ նաև, որ Լուկաշենկոն, այդուհանդերձ բացատրություն տալու է Փաշինյանին, բայց ոչ հանրային դաշտում, այլ փակ դռների ետևում»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը