«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանն իր «Իմ քայլի» դաշինքում սկզբունք սահմանեց՝ քավոր-սանիկ-մոտ ազգականներ ցուցակում չեն լինելու։ Այդ նկատառումից ելնելով՝ ՔՊ առաջատարների կանայք, եղբայրներն ու սանիկները տեղ չգտան ցուցակում։ ՔՊ հին անդամներ, Փաշինյանի ազգականներ Սիփան Փաշինյանն ու Հրաչ Հակոբյանն էլ զբաղեցրին ցուցակի վերջին տեղերը և ԱԺ կարող են մտնել միայն ռեյտինգայինով հաղթելու դեպքում։
Նկատելի է, որ սա ազդեցություն է ունեցել նաև Փաշինյանի նախկին գործընկերների վրա։ «Մենք» դաշինքի ցուցակում հայտնաբերեցինք առաջատարների՝ Խաչատուր Քոքոբելյանի եղբորը եւ Արտակ Զեյնալյանի որդուն, համապատասխանաբար՝ 40-րդ եւ 83-րդ տեղերում։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» ցուցակում Էդմոն Մարուքյանի եղբայրն է՝ Քրիստ Մարուքյանը, 57-րդ տեղում»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը