Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Թ. Թադեւոսյանը հայտարարագրել է երկու առանձնատուն: Բացի այդ, հայտարարագրել է նաեւ «TOYOTA CAMRY 2.4», «MAZDA 6 2.5 L» մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաեւ՝ «FORD TRANSIT TD 2.4» եւ «IZH 2717» մակնիշի բեռնատար մեքենաներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադեւոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43000 ԱՄՆ դոլար, 40000 եվրո, 43000 եվրո, 23000000 ՀՀ դրամ, 45000 եվրո, 55000000 ՀՀ դրամ, 10000 եվրո եւ 3000000 ռուբլի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 4 700 000 ՀՀ րդամ, 24 700 եվրո, 550 000 ռուբլի եւ 3500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 25 000 եվրո եւ 450 000 ռուբլի, իսկ ՀՀ դրամով ստացած եկամուտը՝ 440 000 ՀՀ դրամ: Նշված եկամուտները նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Թելման Թադեւոսյանը 2013–2017թթ. եղել է «Գրին Վեյ Թրեվլ» ՍՊԸ–ի տնօրենը: 2016–2018թթ. աշխատել է ռուսական «ԻՑԻ ՆԻԻ Էլեկտրոմաշինոստրոենիե»–ում՝ որպես ընկերության փոխտնօրեն: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 23–ին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am