«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մտերիմներն իրենք էլ են խոստովանում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության պատճառն այն էր, որ նախկին նախագահը որոշեց երրորդ ժամկետում պաշտոնավարել՝ արդեն որպես վարչապետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խոստովանություն արել է գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որ Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունի:
«Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, բայց ես, լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը, ես ինքս դեմ եմ եղել նրա` երրորդ ժամկետով գնալուն: Այո, անձամբ ասել եմ իրեն, բայց բնական է` որոշում կայացնողն ինքն է եղել: Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, բայց կարծում եմ` որոշակի անարդարությունների, անպատժելիության մթնոլորտի, սերնդափոխության անհրաժեշտություն էր»,- ասել է նա:
Բեգլարյանը նաեւ վստահեցրել է, թե նոր իշխանությունների օրոք աշխատելու առումով ոչ մի խնդիր չունի, քանի որ բարեխիղճ հարկատու է եղել եւ երբեք չի խուսափել հարկերից: «Ասված է` հարկերդ վճարի՛ր եւ հանգիստ քնի՛ր, ես այդպես եմ վարվում»,- ասել է նա»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը