ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ժիրայր Սէֆիլյանի արված հայտարարության կապակցությամբ, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզաբանման մեջ ասվում է. «Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սէֆիլյանը բազմակի է ստում:
Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:
Սէֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից:
Ժիրայր Սէֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը