Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելու փաստին:
«Բիթլիսից դուրս եկավ, Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին և նշում, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սարոյանի ընտանիքը Միացյալ Նահնագներ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:
«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- հոդվածի հեղինակը:
Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:
ՎիլյամՍարոյանըթեևծնվելէԱՄՆ-ի Ֆրեզնոքաղաքում, սակայն ամուրկապէպահպանելիրնախնիներիհայրենիքիհետև 1964-ինայցելելԱրևմտյանՀայաստան՝Բիթլիս:2014-ին, երբլրացավՍարոյանիայցի 50-ամյակը, Բիթլիսիքրդականավագնին որոշումկայացրեցքաղաքիՍափգորթաղամասիայնփողոցը, որտեղապրելէգրողիընտանիքը, անվանակոչելՍարոյանիանունով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը