«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ասուլիսում հայտարարեց,որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կլինի Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ ուժը:
« Այդ ընտրությունները Հայաստանի պատմության համար իրապես շատ կարևոր նշանակություն ունեն, և դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է իրականացված հեղափոխության հետ: Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսվելու է կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, անկասկած, ունենալու է իր ուրույն ներդրումը»,-ասաց Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրությունների արդյունքներով երկրորդ քաղաքական միավորը լինելու հայտ, որովհետև առաջին միավորի հարցն ըստ էության լուծված է, հեղափոխությունն այդ խնդիրն արդեն լուծել է: Հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, ձևավորելու է քաղաքական մեծամասնություն: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն»,- ասաց Մարուքյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը