«Փաշինյանի երթի նպատակը ընտրությունները տապալելն է». Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասել է ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ հիմնադիր, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։ «Որովհետեւ նա շատ լավ հասկանում է՝ եթե խոսում էր 80-90 տոկոսի մասին, հիմա ինքը լուրջ խնդիր է ունենալու արդեն դեկտեմբերին մեծամասնություն ունենալու համար։ Դրա համար սեղանը պետք է շուռ տալ։ Սա է իր պարզունակ ծրագիրը, իր անակնկալը։ Սա մարտահրավեր է մեր պետականությանը. Նիկոլ Փաշինյանը տապալում է առաջիկա ընտրությունները. չի հաջողվելու դա իրեն»,- ասաց նա։ Ընտրությունները տապալելու մեխանիզմը, Շահնազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի ծրագրած մեծ երթն է Երեւանում։ «Վաղը աշխատանքային օր է, դպրոցներում կան դասեր եւ ինչո՞ւ է այդպես բացահայտ ձեւով վարչախումբը գնում օրենքների ոտնահարման։ Դրանից հետո ԿԸՀ-ն, ուզի, թե չուզի, պետք է արձագանքի իշխանության թույլ տված այդ աղաղակող ապօրինություններին եւ, ուզի, թե չուզի, առնվազն պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարած քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցելու եւ չմասնակցելու հարցը։ Այն, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո, մեծ երեւակայություն պետք չէ ունենալ, որպեսզի հասկանալ՝ ինչ կարգախոսներ առաջ կքաշեն, թե նախորդ հանցավոր իշխանությունները ուզում են արգելել, որ մենք մասնակցենք առաջիկա ընտրություններին, կհավաքի ամբոխ  եւ ամբոխով կպայքարի իր իսկ ստեղծած խնդրի դեմ. այն, ինչին մենք ականատես ենք եղել»,–ասաց Դավիթ Շահնազարյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի. Ռոբերտ Քոչարյան Տարածաշրջանում կայունություն կհաստատվի, եթե հարգանք ցուցաբերվի ժողովուրդների կամքի նկատմամբ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերման. Թրամփ Մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում չօգտագործեն «Գյոյչան»․ քաղաքագետ ԱՄՆ-ի համար Իրանի պատերազմը զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի․ իրանագետ Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել․ Արմեն Աշոտյան Մինչ ՀՀ-ում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում խրախուսում են ՀՀ-ի nչնչացումը Պաշտոնը մարդուն չի դարձնում պետական գործիչ, այն ցույց է տալիս՝ ով է կանգնած այդ պաշտոնի «ներսում» Փաշինյանի մոտ վախերը հասել են ծայրահողության. «Իրավունք» Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» «Սլեշկեքա, որ շարածա». Ինչ է կատարվում Կառավարական շենքում. «Իրավունք» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքումն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am