«Ես հայտնի եմ իմ հարցազրույցներով, ինձ հայտնի է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, իրենց քաղաքական թիմի, ես ունեմ աշխատանք, ընդ որում՝ միջազգային։ Ինձ առաջարկեցին, ես ունեմ որոշ պարտավորություններ և պետք է նայեի՝ կարո՞ղ եմ արդյոք այդ ժամանակաշրջանում իմ պարտավորությունները վերաբաշխել, և համաձայնեցի»,- լրագրողների հետ հանդիպմանը միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը պարզաբանեց, թե ինչպես է կայացրել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու որոշումը։
«Ինձ արդեն հարցրել են՝ «քննություն» տվե՞լ է, թե՞ ոչ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար.ոչ մի քննություն չեմ տվել:Ցավոք, մեզ մոտ կուսակցաշինությունը դադարեցվել է, երկար ժամանակ դա անհնար էր, հատկապես՝ ընդդիմադիր դաշտում։ Հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորվում է, արդեն այնտեղ կա քաղաքական թիմ, և այդ քաղաքական թիմն ինքը պետք է որոշի՝ ինչ ձևով իրականացնել այս գործը»,-ասաց նա:
«Առայժմ ՔՊ անդամ չեմ:ՀՀՇ-ին անդամակցությունը դադարեցրել եմ դեռևս 7-8 ամիս առաջ:Դա կապված էր գործի հետ, վարչության աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելու անհնարինության հետ»,-հավելեց բանախոսը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը