«Կայացած փաստ է՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում չարաշահումներ եղել են: Պատկան մարմինները բացահայտել են միլիոնավոր դրամների չարաշահումներ, ընդ որում՝ խոսքը գնում է ամենափոքր նախարարության մասին, որից դժվար էր պատկերացնել, որ մի քանի հարյուր միլիոնի չարաշահում կարող է լինել»,- նման հայատարարություն լրագրողների հետ հանդիպմանն արեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Պետական վերահսկողական ծառայությունը դիմել է Քննչական կոմիտե, տարվում է քննություն: Խնդիրն այն է՝ նախարարն իմացե՞լ է այդ մասին, թե՞ ոչ:Իմ օրոք որևէ լումայի չարաշահում չի եղել»,- վստահեցրեց նա:
Հայրապետյանը հորդորեց սպասել Քննչական կոմիտեի հայտարարություններին. «Չի բացառվում, որ նոր անուններ կլինեն»:
Նախկինում էլ Վերահսկիչ պալատն էր պարզել, որ նախարարությունում խոշոր պարգևավճարներ են տրվում, արդյոք հիմա այդ ավանդույթը շարունակվո՞ւմ է,հարցրեցին նախարարին պաշտոնակատարին, Մ.Հայրապետյանը պատասխանեց, որ ինքն ուսումնասիրել է պարգևատրումների ծավալները, դրանք մեծ չեն եղել.
«Օրինակ՝ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողին տարվա ընփացքում 2-3 անգամ նույն չափով պարգևատրում է տրվել, դա շա՞տ է»:
Նա նշեց, որ իր ղեկավարման ընթացքում 1 անգամ է պարգևատրումներ տվել, բայց այն աշխատողներին, որոնք իրենց աշխատանքը կատարել են փայլուն. «Սա մյուսների համար խրախուսանք կլինի»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը