Այս պաշտոնում իմ աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն եմ ստացել, որ նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ,այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հատարարեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյան
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեսնում այս նախարարության ապագան՝ հաշվի առնելով, որ բազմիցս խոսվել է որոշ գերատեսչությունների օպտիմալացման մասին։
«Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։
Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է. եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն»,- ասել է Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ինքը վստահ է, որ ինչ որոշում էլ կայացնի նոր կառավարությունը, այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Հայրապետյանը, միաժամանակ, նշեց, որ չի բացառում նոր կառավարության կազմում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը որպես որևէ նախարարության առանձին կոմիտեի կամ գործակալության։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը