«Այն բանից հետո, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսն արձագանքել էր նոյեմբերի 15-ին Հայաստանում տեղի ունենալիք ԼԳԲՏ համայնքի ֆորումին, իրեն կրկին կրակն էր գցել:Այն ուժերը, որոնք Հայաստանում իրականացնում էին որոշակի գործողություններ, այդ արձագանքից հետո կանցնեն նոր գործողությունների :
Կաթողիկոսի դեմ բողոքողները կրկին հավաքվել էին Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում։ Խնդիրը երկու տասնյակ աղանդավորների մեջ չէ, այլ այն, որ նրանք վարակում են իրենց շրջապատը։ Մենք պետք է բռունցքվենք այդ ողջ սրիկայական խմբի դեմ և ասենք, որ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու տանեն Վեհից։ Ուրախ եմ, որ ոստիկանությունը Վեհարանն ազատել էր բողոքավոր մարդկանցից, բայց նույն ոստիկանությունը չպետք է թույլ տար, որ բանը հասներ այնտեղ, որ նրանք մտնեին Վեհարան»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
«Սկզբից Վեհափառն է, եկեղեցին, այնուհետև՝ ազգը, բոլորին հերթով հարվածելով գալիս են : Մենք չենք ասում, թող ԼԳԲՏ չլինեն, թող լինեն, բայց հեռու մնան մեր ընտանիքներից։ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեց մեկ միտք, որ տարիներ առաջ հրապարակում էին ցուցակ կառավարության կազմում եղած ԼԳԲՏ-ի մասին, սա երևի այն ցուցակն է, որ ինչ-որ մեկին ասեն, տես՝ խելոք կմնաս, թե չէ այն ցուցակը կհրապարակենք: Ավելի լավ է այդ ցուցակները հիմա հրապարակի, այսօրվան էլ, երեկվանն էլ՝ հետաքրքիր կլինի նայել»,- հավելեց Գուրգեն Եղիազարյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը