Յոթ կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ. մասնավորապես, վերացել է «Զվարթնոց» օդանավակայանը քանդելու հետ կապված դիսկուրսը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր 6-ամսյա գործունեությունը, նշեց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը
Ինչպես տեղեկացրեց` փոխարենը քննարկվում է միայն բարեկարգման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների հարցը: «Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք 30 տարի անց եւ դրա համար կազմակերպվել է դրամահավաք վերանորոգման համար: Արդեն իսկ փոխանցված է 10 մլն դրամ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա հաղորդմամբ` նվազեցվել է դահլիճների վարձակալության վճարը, ներդրվել է դպրոցականների՝ մշակութային օջախներ այցելելու աբոնեմենտային համակարգը, որն արդեն մեկնարկել է: Իրականացվել է Երեւանի պատմության թանգարանի կամարների բացում, ազատում գովազդային վահանակներից, որոնք տարիներ շարունակ աղավաղում էին Հանրապետության հրապարակի տեսքը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը