Նա նույնիսկ չէր ծխում. ինքնաթիռի անիվների տակ մահացած հայ տղայի հայրը պատմել է որդու մասին. armeniasputnik.am

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած ՀՀ քաղաքացի 25–ամյա Ալբերտ Եփրեմյանին չէին արտաքսել Իսպանիայից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց մահացածի հայրը` Գրիգոր Եփրեմյանը։ «Ալբերտը չկարողացավ տեղավորվել Իսպանիայում, որոշել էր հայրենիք վերադառնալ։ Ինքնաթիռի տոմսն էլ քեռին էր առել», – ասաց Եփրեմյանը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում ինքնաթիռը փոխելու ընթացքում նա փախել է, ինչը ողբերգական ավարտ է ունեցել։ Սակայն Հայաստանի միգրացիոն ծառայությունում ասացին, որ իսպանական կողմը չէր զգուշացրել Երևանին ՀՀ քաղաքացու արտաքսման մասին։ Ավելին` արտաքսված Եփրեմյանն առանց ուղեկցողի էր մոսկովյան օդանավակայան ժամանել, ռուս իրավապահները նույնպես չեն ուղեկցել նրան։

Հայրը մեզ ասաց, որ 3–4 օր առաջ էր խոսել որդու հետ, իսկ անմիջապես թռիչքից առաջ Ալբերտը խոսել էր մոր ու եղբոր հետ։ Ասել էր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է։ Գրիգոր Եփրեմյանը հերքեց նաև ԶԼՄ–ներում շրջանառվող լուրն այն մասին, թե Ալբերտն ինքնաթիռում վեճ է հրահրել թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ։

«Բացառվում է, նա նույնիսկ չէր ծխում», – ասաց հայրը։

Ավելի վաղ «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար, 74–ամյա Սերգեյ Ռադչենկոն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Եփրեմյանը հենց իր հետ էր վիճել ինքնաթիռում։ Տղամարդը նշել էր, որ Ալբերտը հուզված է եղել ու կռիվ է սարքել՝ բռունցքներով հարձակվելով ինքնաթիռի այլ ուղևորների վրա։ «Իմ տղան կռվարար չի եղել, առողջ կյանք ա վարել։ Վատ բանով չեմ ասում, բայց ինքը կվախենար կռվի մեջ մտներ, շատ առողջ ու ուժեղ էր, բայց կռվարար չի եղել»,– ասաց հայրը։ Մահացած երիտասարդի հայրը եղել է քննիչի մոտ ու դեռ չի հասկանում` ինչ է տեղի ունեցել։

«Անհարմար վիճակում եմ, ոչ մի բան չգիտեմ։ Ամեն ինչ օդի մեջ ա։ Ոչ մի բան չեմ կարող ասել, մինչև հաստատ չիմանամ», – ասաց նա։

Ավելի վաղ Եփրեմյանը պարբերականներից մեկին ասել էր, որ նորություններից է իմացել ողբերգության մասին ու միանգամից դեպքի վայր է մեկնել։ Նա հայտնել էր, որ Ալբերտն առաջին ամուսնությունից ծնված որդին է։ Երիտասարդն ավարտել է դպրոցը, ծառայել ՀՀ բանակում, հետո փորձել է հաստատվել Ռուսաստանում, բայց չի ստացվել, ու նա մեկնել է տատի մոտ։

«Շատ էր ուզում այնտեղ տեղավորվել, նորմալ աշխատանք ու հարսնացու գտնել, ընտանիք ստեղծել։ Բայց, ցավոք, չստացվեց», – ասել էր մահացածի հայրը։ Ալբերտի հայրը բացատրել էր նաև` ինչու տղայի մոտ ոչ թե անձնագիրն է եղել, այլ զինվորական գրքույկն ու Հայաստան վերադառնալու մասին փաստաթուղթը։ Նա ասել էր, որ տղան կորցրել էր փաստաթղթերը, այդ թվում` անձնագիրը, դիմել էր Հայաստանի դեսպանատուն, ու նրան փաստաթղթեր էին տվել։ armeniasputnik.am

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան «Փնթի էգը» հիմա էլ ԱՄՆ-ում բրենդային շոր ու կոշիկ կառնի ու պամադա․ Արմինե Ադիբեկյան (video) Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Ընդդիմությունը պիտի վերցնի մանդատները, թե չէ Փաշինյանը կանցնի իր խայտառակ ծրագրին․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Պուտինը մի հնարավորություն ունի․ ժամանակն է պատժել «նիկոլական ռեժիմին», թե չէ…»․ Բոզոյան (video) Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին. Թրամփ ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Ռուսաստանցի կինը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. ԱԴԾ–ն ձերբակալել է նրան Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում «Քոչարյանն առանց օֆ անելու վերադարձավ Հայաստան, ձեր նման տակը չի լցրել ու փախել»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան #ՈՒՂԻՂ. Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից (video) Արցախից բռնի տեղահանված հավաստագիր ունեցող 6444 ընտանիքից միայն 2970-ն է բնակարան ձեռք բերել Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ ցայտաղբյուրի մոտ. Սպիտակի քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով Լարսը «պայթում է»․ ինչպե՞ս է ժողովուրդը դուրս գալու սրա տակից (video) Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Ռուսական անօդաչուները Կիևում խոցել են շենքը, որտեղ ապրում է 85-ամյա ռեժիսոր Ռոման Բալայանը. բարեբախտաբար, նա տանը չի եղել. Տիգրան Հակոբյան «Ինչու՞ պիտի իմ ապագան որոշի անդաստիարակ, անգրագետ, թրքահպատակ կենդանին»․ Արմինե Ադիբեկյան (video) Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am