Ընտրակաշառքի դեմ ոստիկանությունը լինելու է ավելի խիստ և անզիջում:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: «Ոստիկանությունը էլ ավելի խիստ է լինելու, ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մոտեցումը լինելու է խիստ, զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որեւէ մեկի նկատմամբ, թե՛ կաշառք տվողի, թե՛ վերցնողի նկատմամբ, կապ չունի գումարային է լինելու այն, թե առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,–ասաց նա։
Հարցին, թե ոստիկանությունն արդեն տեղեկություններ ունի՞ ընտրակաշառքի կամ ուղղորդումների մասին, Օսիպյանը նշեց, որ իրենք գիտեն, թե ով կարող է այդ ամենով զբաղվել և նրանց պահում են տեսադաշտում։
«Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկելու ենք, որ ընտրակաշառքներ չլինեն, դրա վառ ապացույցը՝ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրությունները։ Կապ չունի գումարային է լինելու այն, թե առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Օսիպյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը