Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը:
Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և նշեց, որ ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է փոխհատուցման գումարները: «Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 207 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում եւ ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն դրամի»,- ասաց Բալայանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չկա՞ մեխանիզմ, որ ոչ թե տան վարձի գումարը տրամադրվի, այլ հիփոթեքային վարկ ձևակերպվի ու այդ գումարն ուղղվի վարկը փակելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ: «Ինչո՞ւ ենք այդքան գումարը ծախսում, հետո մարդն իր ծառայությունն ավարտեց, ասում ենք, դե լավ, գնա, քեզ բնակարան չենք տալիս: Կարող է մարդն ասի՝ ինձ տայիք գումար, ես ծառայության այդ փողը չեմ ուզում, այսինքն` քաղաքում բնակարան եմ գնում, որ ծառայությունից հետո գնամ այնտեղ ապրեմ»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը