Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծով, որն առաջարկել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, նշվում է, որ այսուհետ վարչապետին և նախագահին սպասարկող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ անձանց կողմից օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը այլ կառավարությունը:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, թե դրանով ինքը փորձ է անում կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի կառավարության ծախսերի կամ հաճույքների մասին:
«Եթե ուզում էիք կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, ապա դուք դրա համար շատ երկար ժամանակ ունեիք: Իսկ հիմա կառավարությունը շատ ավելի հաշվետու է, քան 7 ամիս առաջ»,- Աշոտյանին պատասխանեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` խորհուրդ տալով Աշոտյանին, որ իր հռետորաբանությունը հարմարեցնի գրավոր տեքստերի համար, քանի որ շուտով ավելի շատ դրա անհրաժեշտությունը կլինի:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը