ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոշտ պատասխան է տվել ռուս հայտնի լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյին:
Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում քննադատել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը` ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ, և նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունները լրջորեն հարվածում են առաջնորդի քաղաքական կերպարին։
«Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, միևնույն ժամանակ դժվար է չարձագանքել այսպես կոչված փորձագետների ու լրագրողների կարծիքին: Ասվածի օրինակ են Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկվում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին և, հավանաբար, երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը