«ՕԵԿ առաջնորդը բարձր վարկանիշ ու քաղաքական մեծ փորձ ունի:Մենք հույս ունենք,որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կհաղթահարի անհրաժեշտ նվազագույն շեմը եւ խորհրդարան կանցնի
Կուսակցության օգտին իրենց ձայները կտան նրանք, ովքեր ՕԵԿ-ի մեջ շոշափելի փոփոխություններ կատարելու հնարավորություն են տեսնում: Մեր օգտին կքվեարկի հիմնականում միջին խավը, բոլոր նրանք, ովքեր երկրում կայունություն են ցանկանում: «Օրինաց երկիրը» թավշյա հեղափոխության կողմնակիցն է: ՕԵ-ն Հայաստանի ակտիվ քաղաքական ուժերից մեկն է»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը :
Լրագրողների հիշեցնելու փորձերին, որ ՕԵԿ-ը նախորդ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի մաս է կազմել, Շահգելդյանը պատասխանեց, որ «դա, հնարավոր է, սխալ է եղել», եւ ՕԵ-ն կոալիցիայից դուրս է եկել 5-6 տարի առաջ:
Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ռազմավարական զարգացման ծրագիր: «Մենք առաջարկներ ունենք արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ»,- հայտնեց նա:
Այսպես՝ ՀԱՊԿ առնչությամբ քաղաքական գործիչը համոզմունք հայտնեց, որ այս կառույցը Հայաստանի անվտանգության հարցում կարեւոր դեր է խաղում, հատկապես հաշվի առնելով այն, որ դրա շնորհիվ երկիրը կարող է հատուկ գներով զենք գնել:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը