Ղարաբաղյան ազատամարտը կներկայացվի Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում

Ալբերտ Մկրտչյանի որդին՝ ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը սկսել է հայկական արտադրության իր առաջին ֆիլմի նկարահանումները: Նախկինում Մկրտչյանը ստեղծագործել է Ռուսաստանում: Նոր նախագծի նկարահանաման շրջանակներում«Արմենպրես»-ը զրուցել է ֆիլմի գլխավոր դերասանուհիների մեկի՝ Անի Ղազարյանի հետ: «Ֆիլմի սյուժեի մասին շատ բան պատմել չեմ կարող, բայց նշեմ, որ սա մի պատմություն է, որի միջոցով ներակայացվում են Ղարաբաղյան ազատամարտը և դրան մասնակից կերպարները: Կինոթատրոններում ցուցադրվելու է երկու լիամետրաժ ֆիլմ, իսկ հեռուստատեսային տարբերակը բաղկացած կլինի 4 մասից»,- ասաց դերասանուհին: Առաջին ֆիլ մը պատմելու է 1990-ականների մասին, իսկ երկրորդը՝ մեր օրերի. Անին նկարահանվում է երկրորդ ֆիլմում: 25-ամյա դերասանուհին խաղալու է 40-ն անց կնոջ դեր, ով արդեն ունի 20 տարեկան որդի: Նրա խոսքով՝ կայացած կնոջ մարմնավորելու և տարիքային արգելքը հաղթահարելու համար հարկավոր է ունենալ որոշակի կենսափորձ և հասունություն, բայց իր աշխատանքի հետաքրքրությունը հենց նման մասնագիստական դժվարությունների մեջ է: Սցենարիստը ևս Մհեր Մկրտչյանն է, ինչն ավելի է հեշտացնում Անիի աշխատանքը. ըստ նրա՝ Մկրտչյանը շատ լավ է կարողանում բացատրել, թե ինչն ինչու է գրել: Նկարահանո ղ խումբը մեծ է և պրոֆեսիոնալ, բոլորը մեծ պատասխանատվությամբ և սիրով են մոտենում իրենց գործին, իսկ դա առավել պարտավորեցնող է: «Իմ կերպարի ամուսնուն մարմնավորում է Շանթ Հովհաննիսյանը, որդուն՝ Վարուժան Մարգարյանը, իսկ կերպարիս երիտասարդ տարիները մարմնավորում է Անի Խաչիկյանը: Սկզբում մտածում էի, որ մենք բացարձակ նման չենք, բայց դիմահարդարների ջանքերով ստացանք մաքսիմալ նմանություն»,- նշեց դերասանուհին: Մինչ Խաչիկյանի նկարահանումների մեկնարկը դերասանուհիները մի քանի անգամ հանդիպել ու զրուցել են՝ փորձելով գտնել ընդհանուր գծեր: Անի Ղազարյանն այն համոզմունքն ունի, որ որևէ կերպար մարմնավորելիս, այն պարտադիր պետք է «դարձնել իրենը»: Սցենարիստը հորինում է կերպարը, ռեժիսորը տալիս առաջադրանք, դերասանն էլ իր կողմից որոշ բաներ է ավելացնում: Հետո հերոսն ուզած-չուզած հարազատ է դառնում: Անին նաև պատմեց, թե ինչպես է ստացել գլխավոր դերը: Քաստինգի առաջին փուլի համար ռեժիսորը որոշ լուսանկարներ է արել Համազգային թատրոնում, ապա Նարինե Գրիգորյանի «Լյու-Բոֆ» ներկայացումը դիտելուց հետո և կանչել է Անիին քաստինգի երկրորդ փուլի համար: Մկրտչյանը խնդրել է Անիին բեմից կարդալ մի տեքստ. հանձնարարությունը կատարելուց հետո Մկրտչյանը բղավել է Անիի վրա՝ ասելով, որ նա շատ զզվելի դերասանուհի է: «Ես էլ անակնալի եկա՝ չհասկանալով, թե ինչն եմ թերի արել ու խնդրեցի ռեժիսորին բացատրել սխալս: Դրան ի պատասխան՝ նա ժպտաց ու շնորհավորեց ինձ՝ անելով, որ ես հաստատված եմ գլխավոր դերի համար»,- պատմեց գլխավոր դերակատարուհին: Ղազարյանն անհամբերությամբ սպասում է ապրիլի սկզբին, երբ սկսելու են իր նկարահանումները, իսկ ֆիլմի առաջին մասի թրեյլերը պատրաստ կլինի շուտով: Նա նշում է, որ ռեժիսորը դերասանների հետ աշխատելու յուրահատուկ ձև ունի: Նկարահանումների ընթացքում տիրում է շատ ջերմ մթնոլորտ, բոլորը շատ արագ ընկերացել են: «Ընդհանրապես, ֆիլմ նկարահանելը թիմային աշխատանք է: Ես, իհարկե, շատ ֆիլմերում չեմ նկարահանվել, բայց որպես ականատես՝ կատարած աշխատանքով ուղղակի հիացած եմ և շատ ուրախ, որ այս ֆիլմի մի մասն եմ»,- խոստովանեց դերասանուհին: Անին կարծում է, որ յուրաքանչյուր ռեժիսոր աշխատում է յուրովի և ունի իր մոտեցումն ու աշխատելաոճը դերասանների հետ: Եթե Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում Անին ամբողջությամբ ճաղատացավ, ապա նոր ֆիլմում կերապարանափոխությունն այդքան կտրուկ չի լինի: Փոխվելու է դերասանուհու մազերի և աչքերի գույները: Նոր նախագծում նկարահանվում են նաև Նարինե Գրիգորյանը, Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմեն Մարգարյանը, Գագիկ Մադոյանը, Դիանա Մալենկոն: Անի Ղազարյանը 2008թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: Մհեր Մկրտչյանի նկարահանած ֆիլմերից են «Մեծ դուստրը, կամ հղիության թեստ», «Երեքը և Փաթիլը», «Պապ 005»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. թվեր. «Ժողովուրդ» Հեղափոխական օլիգարխը սկսել է դժգոհել` շատ են «գռուզիտ» անում. «Իրավունք» Ով է լինելու «Հայաստան» դաշինքի շտաբի պետը. «Հրապարակ» Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ» Նիկոլը կրկին հայտնվեց դժվարին իրավիճակում՝ այս անգամ եվրոպական. «Իրավունք» «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին. «Իրավունք» Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը․ «Հրապարակ» Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել. «Իրավունք» Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ» ՔՊ-ն նոր որոշում ունի. «Ժողովուրդ» 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am