Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող մի գործով Երևանի քաղաքապետը /դեռ Տ.Մարգարյանի օրոք/ պահանջում է անվավեր ճանաչել մի քաղաքացու սեփականության իրավունք հողամասի նկատմամբ: Քաղաքապետի պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, թե իբր այդ հողամասը գտնվում է Երևանի վարչական տարածքում, բայց օտարվել է Զովունի համայնքի կողմից: Իրականում իրոք Զովունու համայնքն է օտարել այդ հողամասը, քանի որ այն գտնվում էր իր կադաստրային քարտեզի մեջ, իսկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է նոտարը, կադաստրն էլ գրանցել է սեփականության իրավունքը: Ակնհայտ է, որ հողամասը, որը մոտ է Դավթաշեն վարչական շրջանին, աչք էր ծակում նախկին որոշ պաշտոնյաների մոտ և որոշել էին այդ եղանակով այն պարզապես խլել քաղաքացուց: Իշխանափոխությունից հետո այս ամենի մասին մանրամասն գրել եմ նոր քաղաքապետ Հայկ Մարությանին, հույս ունենալով, որ վերջ կդրվի քաղաքացու սեփականազրկման այս խայտառակ գործընթացին /քաղաքացին բարեխիղճ ձեռքբերող է, և եթե անգամ հողամասը գտնվում է Երևանի տարածքում, ինչը միանշանակ սուտ է, ապա Երևանը Զովունուց պետք է պահանջի վնասի հատուցում, այլ ոչ թե անհատ քաղաքացու ունեզրկում դատարանի միջոցով/: Այսօր ստացա քաղաքապետարանի պատասխանը, որ իրենք ճիշտ են և թող դատարանը որոշի:
Հ.Գ. պարոն Մարության ջան, աչքիս քո մոտ «Սուպեր Մաման» է լավ ստացվում, քաղաքապետի դերը կատարելապես ուզում ես ձախողել»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը