ԿՀՎ ղեկավարը գաղտնի այցելել է Մոսկվա
Մարտի սկզբին ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը գաղտնի այցելել է Մոսկվա: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին: Այսօր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա կապ չունի Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշման հետ: «Այն, որ Բրենանն այստեղ է եղել, չէր էլ թաքցվում: Նա ՌԴ ԱԳՆ-ում չի եղել: Ես հաստատ գիտեմ, որ նա եղել է Անվտանգության դաշնային ծառայությունում և էլի ինչ-որ տեղ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Սիրոմոլոտովը: «Դեպքերը՝ Բրենանի այցը և խմբավորման մեծ ամսի դուրսբերման սկիզբը բացարձակապես կապված չեն, դրանք տարբեր բաներ են»,- ասել է նա: Սիրոմոլոտովը նշել է, որ բացի Անվտանգության դաշնային ծառայությունից՝ Բրենանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ, սակայն չի ճշգրտել՝ ում հետ: Հիշեցնենք՝ մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր մարտի 15-ից Սիրիայից հանել ռուսական զորքերի մեծ մասը:
