Ազատագրված Պալմիրան` նկարահանված անօդաչուից տեսախցիկով
Անօդաչու սարքից տեսախցիկով նկարահանել են «Իսլամական պետության» զինյալներից ազատագրումը Սիրիայի հին քաղաքը՝ Պալմիրան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երկրի կառավարությունը եւ միջազգային հանրակցությունը պլանավորում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել ավերված հուշարձանների վերականգնման ուղղությամբ: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ահաբեկիչների խմբավորումից Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքի ազատումը երջանիկ իրադարձություն է և կարեւոր է քաղաքի մշակութային արժեքների պահպանման համար: Նա հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններին կհաջողվի վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտը: Սիրիական բանակը և «Անապատի բազեներ» աշխարհազորի մարտիկները մարտի 27-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ամբողջությամբ ազատել են Պալմիրան: Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսից:
