ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցին` ո՞րն է պատճառը, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանափոխությունից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերում, նշեց, որ Սերժ Սարգսյանը զբաղված է իր գործերով ու նաև կուսակցական գործերով:
«Ես խնդրում եմ, այդ թեմայի վրա մի՛ ծանրացեք, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է, ինքը զբաղված է իր գործերով ու նաև կուսակցական գործերով: Ինքը պասիվ չէ, բայց այդպիսի ցայտուն ներկայություն, որ լինի, կլինի ամբողջ թիմի կողմից, դուք կնկատեք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց ահազանգին անդրադառնալով, նշեց.
«Սա առաջին դեպքը չէ, նման դեպքեր եղել են նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Խաղի կանոնները պետք է ընդհանուր լինեն, Սահմանադրությունը պետք է պահենք: Եթե ուզում ենք` այս ընտրությունը մեկ քայլ առաջ լինի, նման բաներով պետք չէ ստվեր գցել, դրա կարիքը չկա, առանց այն էլ էյֆորիան կա, պարզապես դա մինուս է լինելու քարոզարշավի վրա»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը