Նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում:
«Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ: Երբ արտեզյան ջուրը մենք օգտագործում ենք ոռոգման համար, այդ ջուրը վերադառնում է իր նախնական տեղը: Երբ օգտագործվում է ձկնարդյունաբերության մեջ, դա դրենաժներով գնում լցվում է Արաքս գետը եւ Հայաստանի դուրս է գալիս»,-ասաց նա` կոչ անելով ձկնարդյունաբերողներին լրջորեն մտածել այդ մասին. «Այս ոլորտում պետք են լուրջ ներդրումներ: Մանավանդ կլիմայական այս ժամանակաշրջանում մենք չենք կարող այսպիսի շռայլություն մեզ թույլ տալ»:
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում բազմաթիվ ինքնաշատրվանող հորեր դադարել են գործել, քանի որ ձկնարդյունաբերության արդյունքում արտեզյան ավազանի հորիզոնն իջել է:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը