Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն: 25-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռի մեկնելուց հետո: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, տղամարդը ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել մահացու վնասվածք`ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո, հաղորդում է Medusa-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:
Ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին մահացու հարվածել էր Ալբերտ Եփրեմյանին: Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածի մարմնի մասերը՝ մեխանիկական վնասվածքներով, ինչպես նաեւ նրա հագուստը, անձնական իրերը եւ ինքնաթիռի կտրոնը:
ԱԳՆ-ից տեղեկացրին, որ Ալբերտ Եփրեմյանը Հայաստան պետք է վերադառնար, քանի որ կորցրել էր իր անձնագիրը, այդ է պատճառը նաև, որ օգտագործել էր դեպի Հայաստան վերադարձի վկայական:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը