«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր գործարար Սիլվա Համբարձումյանին հրավիրել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչություն: Նա ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել կաշառքի միջնորդության մեղադրանքով կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով. Համբարձումյանն անցնում է նաև այս գործի շրջանակներում:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով գործարարին ազատ արձակելու հարցը: Այսօր պարզ կլինի միջնորդության ճակատագիրը՝ կբավարարվի այն, թե ոչ:
Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրապետյանի գործի մասին խոսելիս ասել է, թե դրանով կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը