«Փաստ» թերթը գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Մասնավորաբար ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Քանաքեռ–Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները, դաշինքի կողմից առաջադրվել է 13 թեկնածու:
«Փաստին» հասած տեղեկություններով, նրանցից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերը ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ, պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար:
Միեւնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից– ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը