«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետեւանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաեւ այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաեւ հաջորդ տարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից:
Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները:
Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը