Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Mercedes, BMW-ն ու Toyota Corolla-ն

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կիևյան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան տանող ճանապարհահատվածում բախվել են BMW մակնիշի 86 DD 777 համարանիշի, Mercedes մակնիշի 91 MG 900 համարանիշի, Mercedes մակնիշի 18 ՍՕ 881 համարանիշի, Mercedes մակնիշի V 037 TC 134 RUS համարանիշի և Tyota Corolla մակնիշի 90 PP 010 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանզատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյոնը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան «Փնթի էգը» հիմա էլ ԱՄՆ-ում բրենդային շոր ու կոշիկ կառնի ու պամադա․ Արմինե Ադիբեկյան (video) Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Ընդդիմությունը պիտի վերցնի մանդատները, թե չէ Փաշինյանը կանցնի իր խայտառակ ծրագրին․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Պուտինը մի հնարավորություն ունի․ ժամանակն է պատժել «նիկոլական ռեժիմին», թե չէ…»․ Բոզոյան (video) Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին. Թրամփ ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Ռուսաստանցի կինը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. ԱԴԾ–ն ձերբակալել է նրան Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում «Քոչարյանն առանց օֆ անելու վերադարձավ Հայաստան, ձեր նման տակը չի լցրել ու փախել»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան #ՈՒՂԻՂ. Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից (video) Արցախից բռնի տեղահանված հավաստագիր ունեցող 6444 ընտանիքից միայն 2970-ն է բնակարան ձեռք բերել Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ ցայտաղբյուրի մոտ. Սպիտակի քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով Լարսը «պայթում է»․ ինչպե՞ս է ժողովուրդը դուրս գալու սրա տակից (video) Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am