Հայաստանի անվտանգության հարցեր

Գրառում Գ Հայաստանի անվտանգության պատմական համակարգը Մաս 9

Երևանի պայքարը՝ հաղթանակներ և պարտություններ Երևանը պաշտոնապես դառնում է Հայաստանի մայրաքաղաք 1918-ին, երբ հռչակվում է Հայաստանի Հանրապետությունը: Բայց էականը դրա պաշտոնական հռչակումը չէ, այլ դրան նախորդող մի քանի տարիների իրադարձությունները: Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ քնկոտ գավառական գեղեցկուհու ծույլ կյանքն ապրող Երևանի ճակատագիրը ցնցվեց Առաջին Համաշխարհային պատերազմով: Առաջին գործընթացը, որ պայմանավորեց Երևանի կենտրոն դառնալը, արևմտահայերի ողբերգական գաղթն էր դեպի Արևելյան Հայաստան: Տարբեր շրջաններից գաղթածներն ունեցան տարբեր ճակատագիր և տեղավորվեցին տարբեր կետերում: Նրանք, ովքեր կարողացան թեկուզ զենքի ուժով տեղավորվել Արևելյան Հայաստանի թուրքաբնակ վայրերում, ինչպես սասունցիները, որոնք բնակեցրեցին Թալինը՝ դուրս մղելով այնտեղից թուրքերին և քրդերին, փրկվեցին:
Նրանք, ովքեր, օրինակ, ալաշկերտցիների պես՝ հույսները դրեցին ոչ թե իրենց ուժի, այլ օգնության վրա, մեծամասամբ պարզապես մաշվելով ոչնչացան՝ սովից, համաճարակներից և անօթևանությունից: Հնարավոր չէ առանց սարսափի կարդալ Երևանի փողոցներում տարիներով ապրող և մեռնող հազարավոր գաղթականների մասին նկարագրությունները: Բայց այդ սարսափը Երևանի կենտրոն դառնալու կարևոր երկու հիմքերից էր: Նրանք, ովքեր կարողացան վերապրել երկրային այդ դժոխքը, դարձան լիովին նոր Երևանի ձևավորող տարրերից մեկը: Երևանը որպես մայրաքաղաք՝ ամբողջ 20-րդ դարում խաղաց հայության յուրահատուկ խառնարանի, ձուլարանի դերը: Պետք է իրապես պատկերացնել, թե ինչպիսի բազմազանություն էր 20-րդ դարի սկզբի հայությունը, թե այդ անվանական միասնականության տակ՝ բարբառների, ավանդույթների, նույնիսկ՝ արտաքինի և այլնի ինչ խառնիճաղանջ խճանկար էր թաքնված, որպեսզի չափազանցություն չթվա Երևանի համեմատությունը ԱՄՆ-ի հետ՝ որպես «ազգերի խառնարան»: Հայերը հիրավի ոչ թե սովորական իմաստով ազգ էին (և հիմա էլ գուցե դեռ մինչև վերջ չեն, բայց այն ժամանակ՝ առավել ևս), այլ փոքր ազգերի մի յուրահատուկ համախումբ: Բավական է պատկերացնել, թե ի՛նչ պետք է զգային իրար տեսնելիս, ասենք, ղարաբաղցին և զեյթունցին, որոնք նույնիսկ իրար հայերենը չէին հասկանում, ու սրանց էլ գումարած՝ նորնախիջևանցի ռուսախոսը, թիֆլիսեցին՝ հաճախ վրացախոս, և այլն, և այլն, և հասկանանք, թե ինչ հսկայական աշխատանք է կարողացել իրացնել Երևանը՝ ձուլելով դրանց բոլորին մեկ հանրության մեջ: Երևան գաղթածների կարևորագույն խումբը գոնե սկզբնական շրջանում վանեցիներն էին: Դրա մասին նախորդիվ արդեն գրել ենք: Կարևոր է այստեղ հասկանալ վանեցիների դերի հետ կապված հետևյալը: Երևանը Վանից դեպի Արևելյան Հայաստան գաղթելու բնական ճամփան էր: Ինչպես ժամանակին Վանա թագավորության արքաներն այդ ճամփով ներխուժեցին Արարատյան դաշտ և հիմնեցին Էրեբունին, այդպես էլ 1915-16-ին Վանի ժողովուրդը թագավորների ուղիով գաղթեց Արարատյան դաշտ՝ փաստացի հիմնելու համար Հայաստանի նոր մայրաքաղաքը: Էական է նաև այն, որ ի տարբերություն Արևմտյան Հայաստանի մյուս վայրերի, վանեցիներն ինքնապաշտպանության շնորհիվ ցեղասպանության ենթարկված չէին, հետևաբար՝ քանակապես, նյութապես և հոգեբանորեն ավելի ամուր վիճակում էին՝ մյուս գաղթականների համեմատ: Ինչպես նախորդ մասում նկարագրել ենք, Վանն իր ժամանակի կարևորագույն հեղափոխական կենտրոնն էր, և պատերազմին նախորդող տասնամյակում վերածվում էր Հայաստանի յուրահատուկ մայրաքաղաքի: Հեղափոխական և կենտրոնամետ այս ավանդույթը վանեցիները տեղափոխեցին Երևան: Հատկապես 1920-30-ական թթ.-ին նրանք կարևոր, թեև մի քիչ մոռացված դեր խաղացին Երևանի և Հայաստանի կայացման մեջ: Վանեցիների գաղթի կարևոր հետևանքներից էր Սարդարապատի ճակատամարտը, որը նոր՝ երևանակենտրոն հայության հիմնադիր ինքնադրսևորումն էր, և որով, այլ ոչ թե ձևական հռչակմամբ, Երևանը դառնում է իսկական մայրաքաղաք՝ հակադրված գաղութային թիֆլիսակենտրոն հայությանը: Սարդարապատի ճակատամարտը ոչ թե ժողովրդական տարերային պոռթկում էր կամ էլ մինչ այդ անընդհատ նահանջած հայկական զորքի անսպասելի վերածնունդ: Տարերային պոռթկումներն ընդհանրապես պատմության մեջ դեր չեն ունենում, եթե չհաշվենք, որ դրանց վերագրվում է անհասկանալի մնացած շատ բան, իսկ ռուսահայ սպայության ղեկավարած հայ զորքը ոչ մի ներքին ռեսուրս չուներ և չէր էլ կարող ունենալ այդքան պարտություններից հետո նորից հաղթելու համար, եթե չլիներ այդ հեղափոխումն ապահովող հուժկու ազդակը՝ զորքից դուրս: Սարդարապատի հաղթանակի գաղտնիքն այն է, որ դրան նախորդել է մի քանի ամսվա ժողովրդական շարժում և կազմակերպում: Սա առաջին հրապարակային, զանգվածային, հանրահավաքային շարժումն էր Երևանում, որը նախորդեց ու կանխեց հետագաները՝ 1960-ականներինը, 1988-ինը, և այլն: Հենց այս շարժմամբ Երևանը դարձավ փաստացի մայրաքաղաք, կենտրոն, և այս շարժմամբ հիմք դրվեց ռազմական հաղթանակի և Հայաստանի Հանրապետության հռչակմանը: Այդ շարժումն էլ իր հերթին՝ հնարավոր դարձավ, որովհետև նախկին ռուսական գավառական Երևանի փոխարեն՝ ձևավորվում էր համահայկական խառնարանը, ուր միանում էին իրար արևմտահայկական և արևելահայկականը: Այս հաղթանակը հակադրության մեջ էր նախկին թիֆլիսակենտրոն քաղաքական առաջնորդման հետ: Թիֆլիսակենտրոն քաղաքականության ձախողման գագաթը Մեծ եղեռնն էր, հայրենիքի կորուստը և հայոց պատմության ծանրագույն պարտությունը: Երբ թիֆլիսակենտրոն երազանքն իրականացավ՝ ռուսական զորքը վերջապես պատերազմի բռնվեց թուրքերի դեմ, և հայերն էլ դրան մասնակցեցին՝ որպես ռուսների և ընդհանրապես «առաջադեմ աշխարհի» դաշնակից, ապա այդ երազանքը վերածվեց մղձավանջի՝ օտար ուժին ապավինած և դրսակենտրոն հայությունը կորցրեց մի տարում այն ամենը, ինչ նախորդ սերունդները հազարամյակներով էին կուտակել և լավ-վատ պահել: Սրան հակադիր հայաստանակենտրոն հեղափոխականությունը՝ սեփական ուժերին ապավինելը, կարողացավ տանել իր առաջին համեստ հաղթանակը Սարդարապատում: Սակայն երկու Հայաստանների պայքարը սրանով չավարտվեց: Թիֆլիսը տեղափոխվեց Երևան 1918-ի ամռանը՝ Թիֆլիսում կազմված Հայաստանի առաջին կառավարությամբ: Երբ 1918-ի նոյեմբերին թուրքերը պարտվելով համաշխարհային պատերազմում՝ հեռացան Հայաստանից, Թիֆլիսը շարունակեց ղեկավարել Երևանին: Նորից գործի դրվեց Թիֆլիսի սիրելի «դիվանագիտությունն» ու հավատը «քաղաքակիրթ աշխարհին»: Մի ամբողջ 1919 թվական կորավ «դիվանագիտության վրա», երբ փոխանակ եզակի հնարավորությունն օգտագործելով, վճռական քայլերով Երևանի շուրջ հավաքվեր մի Հայաստան՝ մաքրելով այն թշնամի տարրերից և միացնելով թեկուզ միայն արևելահայ գավառները, սպասեցին «միջազգային հանրության» վճիռներին, փոխանակ հեղափոխական հիմքով բանակ ստեղծվեր՝ հույս դրվեց արդեն մեկ անգամ պարտված ռուսահայ սպայության վրա, երբ կենտրոնացած իշխանություն հաստատելու փոխարեն՝ կոալիցիա խաղացին թիֆլիսյան զանազան «կուսակցություններով»: Սրա հետևանքները եղան նոր կորուստները, որոնց մասին այստեղ արդեն չենք խոսի: Այսքանով ավարտեցինք Երևանի և Արարատյան դաշտի պատմական դերի մեր դիտարկումը՝ հնարավորինս մանրակրկիտ հետևելով, թե ինչպես աշխարհագրական և աշխարհաքաղաքական պայմանների փոփոխությամբ փոփոխվում էր նաև դրանց դերը: Մեզ կմնա հաջորդիվ միայն ամփոփել այս դերը՝ հասկանալու համար դրա ազդեցությունը ներկայի վրա:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Կառավարությունից մեկը թող գա, 22 օր մեքենայի մեջ քնի». Լարսում անելանելի վիճակում հայտնված վարորդներն ահազանգում են (Տեսանյութ). Armat Media Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Երեխաները գետն են ընկել խողովակի վրայով անցնելիս. ինչ են պատմում վանաձորցիները Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականով գնացել Աննա Վարդապետյանի դուռը. «Հրապարակ» Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի. Արտակ Զաքարյան Սիրտդ չէր հանգստանու՞մ․ 18-ամյա տղաներին տարավ թշնամու բերանը․ դա անելո՞ւ բան էր․ քաղաքացի (video) Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, նաև դուրս չի գա Լիբանանից. Նեթանյահու Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Ինչ ծրագիր է Հայաստանում Հաջիևը դրել Փաշինյանի դիմաց»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը Իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը, ամերիկյան պատվիրակությունը՝ Վենսը Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Ես հենց հիմա հիշեցնեմ Վահագն Հովակիմյանի խայտառակ անցյալը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ես չեմ հավատում Իրանում ռեժիմի փոփոխությանը. Թրամփ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գնալու է օդանավակայան. նպատակը՝ փախուստն է․ Արմինե Ադիբեկյան (video) Նոր մանրամասներ. Փամբակ գետում շարունակում են փնտրել 13 և 7-ամյա աղջիկներին (video) Հենց այստեղ էլ թաքնված է թեզի իրական նպատակը Փոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Զաքարյան Այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են Հայաստանի կրիտիկական հանքանյութերը. Վահե Դավթյան «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ուղիղ պատասխանեք՝ ձեր թիրախը միայն Լևոն Քոչարյա՞նն էր․ թեժ զրույց փաստաբանի և ոստիկանի միջև (video) Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» ԲՀԿ–ի դեմ արշավը ավելի շուտ էր սկսել․Անդրանիկ Թևանյանին հատուկ ձերբակալեցին հենց այդ օրը (video) Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան Լարված իրավիճակ Լևոն Քոչարյանի դատական նիստի ժամանակ․«կողմնակալ վերաբրմունք է»,«հենց հիմա վերջացրեք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am